Արմինֆո. Երեւանի կենտրոնում ցուցարարները հայտարարել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ կեսգիշեր ժամանակ ունի ինքնակամ հրաժարական տալու համար ։
Արմինֆո.ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների պահանջով ժամը 20:00-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Արմինֆո.այաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքել է Գրիգորի Խաչատուրովի հրաժարականի մասին լուրերը։
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այժմ խորհրդարանում է ։ Այդ մասին հաղորդել է Մարուքյանը Facebook-ի իր էջում ։
Արմինֆո. Հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ Հավաքվածները պահանջում են անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ։ Հավաքվածները նշել են, որ նիստի ընթացքում խորհրդարանը պետք է օպերատիվ լուծի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
Արմինֆո. ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսօր Ազատության հրապարակում է, որպեսզի պաշտպանի ՀՀ քաղաքացիների արդարացի պահանջը:
Արմինֆո.Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքը վերսկսվել է ։ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արցախի չորս քաղաքական կուսակցություններ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է <Արցախի ժողովրդավարական կուսակցություն>, <Արցախի արդարություն կուսակցություն> <Միասնական հայրենիք> եւ <Հայ Յեղափոխական Դաշնակցություն> կուսակցություններին ։