Արմինֆո.Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ:
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը,Միրզոյանն իր ելույթում ասել է.
Արմինֆո.Եվրամիությունը ևս 15 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Այդ մասին հաղորդել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին ՝ ամփոփելով ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:
Արմինֆո.Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտյա Ռամանը հայտարարություն է տարածել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ:
Արմինֆո. Սենատոր Ռենդ Փոլը, ով աշխատում է Միջազգային հարաբերությունների կոմիտեում, ներկայացրել է օրինագիծ, որն արգելափակում է նախագահ Բայդենի առաջարկած ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո. Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին: Այդ մասին հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը՝ ներկայացնելով վերը ասվածն ապացուցող լուսանկարներ:
Արմինֆո. Հուսով ենք՝ հնարավոր կլինի, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։