Արմինֆո.Ուկրաինան եւ Ադրբեջանը մշտապես աջակցում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այդ մասին հայտարարել է Զելենսկին՝ ամփոփելով Ալիեւի հետ հանդիպման արդյունքները:
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:
Արմինֆո. Բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանը պետք է ունենա հստակ օրակարգ, իր քայլերով երկրի ղեկավարությունը պետք է հասկացնել տա, որ գիտի, թե ինչպես գործել ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։