Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այդ մասին հաղորդել է ՆԱԵ Արցախի թեմի մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այսօր Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Արմինֆո. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Լենտա.ռու" - ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ՝ եթե ոչինչ չխանգարի:
Արմինֆո. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին: