Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի զավթումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի համարձակություն ստացած ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում սկսել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն խախտված են: Այ մասին ասվում է Freedom House կազմակերպության պատրաստած "Ազատությունն աշխարհում 2024" զեկույցում։ Զեկույցում արձանագրվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը կրկին նվազել է։ Այդ միտումը շարունակվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ ։
Արմինֆո. Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հերքում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ռուս սահմանապահների ներկայության մանդատի բացակայության մասին ՀՀ վարչապետի խոսքերը:
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
Արմինֆո.Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ հաշվետվությունները, որոնք անդրադառնում են Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին ՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ:
Արմինֆո.Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ տեսաուղերձում:
Արմինֆո.Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը՝ փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ։
Արմինֆո.Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման առաջարկվող նախագծի համար:
Արմինֆո.Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
Արմինֆո.Հայաստանում գործող իշխանություններին տապալելու հրապարակային կոչերի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վարչապետի դժգոհությունները որևէ հիմք չունեն։ Այդ մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։