Արմինֆո.Հարավային Կովկասը շատ կարեւոր է Վրաստանի համար, որը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի առաջմղմամբ։ Այդ մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ով հույս է հայտնել, որ կհաջողվի գտնել այնպիսի լուծում, որից շահեն երկու կողմերը:
Արմինֆո.Հայաստանի կողմից կնքվող զենքի բոլոր պայմանագրերն ուղղված են բացառապես սեփական պաշտպանության ապահովմանը՝ այն ակնհայտ սպառնալիքների ֆոնին, որոնք բխում են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հակադարձելով Հայաստանի ռազմականացման մասին Ադրբեջանի մեղադրանքներին։
Արմինֆո. Եվրամիությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործընթացում ներգրավված է վաղուց։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ։
Արմինֆո.Երկու շաբաթ առաջ Բրյուսելում սկիզբ դրվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակման գործընթացին։ Այդ մասին ՀՀՀ եթերում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Արմինֆո.Անթալիայում մեկնարկում է 3-րդ դիվանագիտական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 147 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը համաժողովին ներկայացնելու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղ ներխուժումից հետո Բաքուն կփորձի ջնջել հայերի հազարամյա ներկայությունը տարածաշրջանում։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Մորելը։
Արմինֆո. Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024 թ.-ի աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց և 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։
Արմինֆո.Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ Այդ մասին հաղորդում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր են արձանագրվում։