Արմինֆո. Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին: Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։
Արմինֆո. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը:
Արմինֆո.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հորդորում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր սրտացավություն ու ողջախոհություն։
Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել չձերբակալել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Այս մասին հայտնել Է Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը ։
Արմինֆո. Իշխող "Իմ քայլը" խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարել են խմբակցությունը լքելու եւ մանդատը վայր դնելու մտադրության մասին ։ Այս մասին պատգամավորները հայտնել են Facebook-ի իրենց էջերում ։