Արմինֆո. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Արմինֆո. Ադրբեջանցիները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բուլդոզերով քանդել են Արցախի խորհրդարանի և "Ազատամարտիկների" շենքերը։ Այդ փաստն ապացուցող կադրերը տարածվել թելեգրամյան ալիքներում՝ երեկ ուծ երեկոյան։
Արմինֆո. Հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Երևանին փորձանքի մեջ է թողել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Ուկրաինայի նախագահի գրասենյակը երբեք չի հայտնել Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցի մասին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը այդ մասին հայտարարել է Liga.net-ին:
Արմինֆո.Disney-ի հանրահայտ "Միկի Մաուսի զվարճալիքների տունը" մուլտֆիլմի սերիաներից մեկը նվիրված է հայկական Վարդավառին: Դրվագը կենտրոնացած է Միննի Մաուսի շուրջ, ով սխալ հանդերձանք է հագել Վարդավառին: Այս շարքի պրեմիերան Disney+ - ում կայացել է մարտի 1-ին։ Մուլտֆիլմի հերոսն այդ սերիայում խոսել է հայերեն։
Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Այդ մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունից ։
Արմինֆո. Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի ունեցել հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդներ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։