Արմինֆո. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։
Արմինֆո. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Արմինֆո. Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում:
Արմինֆո. Ազգային ժողովը նոյեմբերի 26-ին ՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Արմինֆո. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը հաղորդել է, որ պաշտոնից հեռանալու մասին որոշումը կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին: Հակոբյանի խոսքով ՝ ինքը որոշել է, որ պետք չէ հեռանալ պատերազմի թեժ փուլում, այդպիսով կվնասի զինված ուժերին։
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են երթեւեկությունը Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։