Արմինֆո. Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը:
Արմինֆո.Սահմանադրական դատարանի դատավորները խիստ մտահոգված են ՍԴ- ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՍԴ դատավորների տարածած հայտարարությունում:
Արմինֆո.Անընդունելի է դատավորներին «սրբադասելը» որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու մոտեցումը։ Այս մասին ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ՝ հայկական հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ, որում նա քննադատել է դատախազության եւ քննչական մարմինների աշխատանքը ։
Արմինֆո. Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Արմինֆո.։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար: