Արմինֆո. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։
Արմինֆո. Արցախում ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։
Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։ Այդ մասին Բալայանը հաղորդել է լրագրողների հետ զրույցում։ Բալայանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար։
Արմինֆո. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել է նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։
Արմինֆո. Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այդ մասին Facebook-ի իր էջում
Արմինֆո. Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունում:
Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 813 նոր դեպք է արձանագրվել։ Այդ մասին հաղորդել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայկական կողմի պահանջները ՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։