Արմինֆո. Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, այս նշանակումն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Արմինֆո.Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը՝ երկրի էկոնոմիկայի նախարար Միկայել Ջաբբարովի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Արմինֆո. Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Այդ մասին հաղորդել է շարժման մամուլի ծառայությունը:
Արմինֆո. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։
Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի կորցրել իր արդիականությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Արմինֆո.Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: