Արմինֆո. Հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը։ Աղբյուրի համաձայն՝ ապաքինվել է ևս 814 հիվանդ։
Արմինֆո. Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
Արմինֆո. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարության։ ՍԴ նախագահիի ու դատավորների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
Արմինֆո. Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կկայացվի հուլիսի 9-ին ՝ ժամը 14:10-ին: Այդ մասին հաղորդվել Է հունիսի 25-ին միջնորդության քննարկմանը նվիրված ԲԴԽ նիստի ավարտին։
Արմինֆո. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր:
Արմինֆո. 2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել:
Արմինֆո. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կողմը որոշում է կայացրել հետ կանչել իր դիմումը Սահմանադրական դատարանից: