Արմինֆո. Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում:
Արմինֆո.Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն ՉԻ ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ՝ մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ։
Արմինֆո. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:
Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։
Արմինֆո. Հակահայ ատելության խոսքը, որն ուղեկցվում է ռազմատենչ և ռազմական սադրանքներով, Ադրբեջանի ղեկավարության ձեռքում գործիք են դարձել սեփական ժողովրդի ուշադրությունը վատթարացող ներքաղաքական խնդիրներից շեղելու համար։ Այս մասին ասվում է «The National Interest» պարբերականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածում։
Արմինֆո. Հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: