Արմինֆո. Ադրբեջանցիները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բուլդոզերով քանդել են Արցախի խորհրդարանի և "Ազատամարտիկների" շենքերը։ Այդ փաստն ապացուցող կադրերը տարածվել թելեգրամյան ալիքներում՝ երեկ ուծ երեկոյան։
Արմինֆո. Հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Երևանին փորձանքի մեջ է թողել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Ուկրաինայի նախագահի գրասենյակը երբեք չի հայտնել Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցի մասին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը այդ մասին հայտարարել է Liga.net-ին:
Արմինֆո.Disney-ի հանրահայտ "Միկի Մաուսի զվարճալիքների տունը" մուլտֆիլմի սերիաներից մեկը նվիրված է հայկական Վարդավառին: Դրվագը կենտրոնացած է Միննի Մաուսի շուրջ, ով սխալ հանդերձանք է հագել Վարդավառին: Այս շարքի պրեմիերան Disney+ - ում կայացել է մարտի 1-ին։ Մուլտֆիլմի հերոսն այդ սերիայում խոսել է հայերեն։
Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Այդ մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունից ։
Արմինֆո. Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի ունեցել հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդներ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմինֆո. Հայաստանն անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության է հանգել 2021 թվականի իրադարձություններից հետո։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վստահեցնելով, որ անվտանգության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման պահանջն օբյեկտիվ է։
Արմինֆո. Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում: