Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:
Արմինֆո. Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: «Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։
Արմինֆո.Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:
Արմինֆո.Ստեղծագործական մտավորականության հանրահավաքի ընթացքում դերասան Հրանտ Թոխատյանն աշխարհի բոլոր հայերին առաջարկել է նամակներ գրել իրենց երկրների կառավարություններին, մարդու իրավունքների պաշտպաններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, բոլոր կազմակերպություններին, որոնք գոնե փոքր հնարավորություն ունեն ճնշում գործադրելու պաշտոնական Բաքվի վրա' ռազմագերիներին եւ զոհված զինվորների մարմինները Հայաստանին վերադարձնելու համար:
Արմինֆո. 2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ:
Արմինֆո. Մտավորականության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Արմինֆո. «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված դիմումից հետո իրավիճակը քննարկել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, որի արդյունքում ծնվել է մի նոր առաջարկություն: Այդ մասին Էդմոն Մարուքյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Արմինֆո. Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:
Արմինֆո.
Արմինֆո. Իշխանությունները պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ «Ֆեյսբուքի» իր էջում այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: