Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պայթյունավտանգ չէ։ Այս մասին հուլիսի 3-ին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Արմինֆո. Հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում:
Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Վանաձորում կառուցվելու է ինֆեկցիոն բաժանմունք։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արմինֆո. Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արմինֆո. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին: Հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը վարեց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: