Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արմինֆո.Ստեղծված իրավիճակում մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովի խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե մենք պարտվում ենք, բայց ինքը կարծում է, որ պետք է կարճաժամկետ հրադադար կնքել և հետո շարունակել մարտական գործողությունները:
Արմինֆո. Ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներն այսօր հերթական երթն են անցկացրել դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ ՝ ի պաշտպանություն անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների: Այսօր երթը շարժվել է դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Երեկ մտավորականության ներկայացուցիչները երթ էին կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Վաղը երթ կկազմակերպվի դեպի ԱՄՆ դեսպանատուն։
Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել օրերս մամուլի ասուլիսում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի առնչությամբ:
Արմինֆո.Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Արմինֆո. Կառավարությունը պետք է հրաժարական տա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Արմինֆո. Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Այդ մասին հաղորդել է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: