Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտարարել է, որ իշխող դաշինքը չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը ։ Այս մասին հայտնել Է Սարգսյանի փաստաբան Արամ Արամյանը ։
Արմինֆո. Ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներն այսօր հերթական երթն են անցկացրել դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ ՝ ի պաշտպանություն անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների: Այսօր երթը շարժվել է դեպի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։
Արմինֆո. Դեկտեմբերի 7-ից Հայաստանի դպրոցները կանցնեն առկա ուսուցման: Այդ մասին հաղորդել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունը։
Արմինֆո.Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Արմինֆո. Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:
Արմինֆո. Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին Գրիգորյանը հաղորդել է Facebook-ի իր էջում ։