Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմանք է հայտնել Հայաստանի նկատմամբ ադրբեջանցի լրագրողների մեծ հետաքրքրության առնչությամբ: Մարտի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի խնդրանքին ՝ մեկնաբանել հայ պաշտոնյաների մի շարք հայտարարություններ, այդ թվում ՝ ԵՄ հետ Հայաստանի մերձեցման քաղաքականության մասով, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ լավ կլիներ, եթե յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ, լինի դա Ադրբեջան, թե Հայաստան, հետաքրքրություն ցուցաբերեր սեփական երկկողմ օրակարգի հարցերի նկատմամբ։
Արմինֆո.Հայաստանը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում չի կայացրել, Ռուսաստանի պաշտոնական խողովակներով դրա մասին չի հաղորդվել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ռուսական "Գիտելիք" միության "Գիտելիք. Առաջինները" մարաթոնի ընթացքում:
Արմինֆո. Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված իրավապահների գործողությունները և պարզաբանում պահանջել կառավարության աշխատակազմից՝ "Եռաբլուր" զինվորական պանթեոնում միջոցառումների լուսաբանման սահմանափակումների վերաբերյալ:
Արմինֆո. Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Defis Humanitaires առցանց ամսագրի հարցազրույցում։
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պարբերաբար միջադեպեր է առաջացնում շփման գծում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Defis Humanitaires առցանց ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է անել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար՝ առկա իրողություններում։
Արմինֆո. Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության մեջ:
Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, Հայաստանի ղեկավարների այցերը Փարիզ, իսկ ֆրանսիացիներինը՝ Երևան, փաստորեն, կանոնավոր էլեկտրագնացքի ռեժիմով, Հունաստանի հետ ռազմաքաղաքական շփումների ավելացումը Ռուսաստանում ընկալվում է որպես դաշնակցությանն ուղղակի մարտահրավեր և միացում "չարի ուժերին"։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասն ապակայունացնող հռետորաբանություն օգտագործելու համար:
Արմինֆո.Երևանում հանդիսավորությամբ նշվել է Բուլղարիայի ազգային տոնը ՝ օսմանյան լծից ազատագրման և բուլղարական պետության վերածննդի օրը: