Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս:
Արմինֆո.Ադրբեջանի կողմից սադրանքներ եղել են և կլինեն, կարևոր է, որ դրանք նվազագույնի հասցվեն և չվերածվեն լայնածավալ էսկալացիայի։ Այդ մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ներքին հանդ գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքը, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, չորս հայ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ։
Արմինֆո. Երևանի տրանսպորտային ոլորտի բարեփոխումները կրում են համապարփակ և բազմավեկտոր բնույթ։ Այս մասին փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Արմինֆո. Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված ագրեսիան: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Արմինֆո. Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը հանվել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Այդ մասին հաղորդել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Արմինֆո.Հիրավի պատմական պահ: Այդ մասին X-ում գրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նկատի ունենալով երկրի միացումը Հռոմի ստատուտին։
Արմինֆո. Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։