Արմինֆո. Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:
Արմինֆո. 100 միլիոն դրամ կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։
Արմինֆո. Հուլիսի 9-ին դատարանը մերժել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա պաշտպանական կողմի միջնորդությունը: Հիշեցնենք, որ համապատասխան միջնորդություն էր ներկայացվել այսօր, եւ փաստաբանները պնդում էին խախտումների մասին Արա Բաբլոյանի քրեական հետապնդման ընթացքում:
Արմինֆո.Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։
Արմինֆո. Հուլիսի 9-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ։ Նրանց թվում են՝ մատուցողներ, երաժիշտներ և միջոցառումների հաղորդավարներ։
Արմինֆո. Կորոնավիրուսի հետ կապված վիճակը մնում է կայուն, բայց ծանր։ Այս մասին հուլիսի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։