Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը Դմիտրի Սետրակովին ձերբակալելու և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու (արտահանձնելու) վերաբերյալ միջնորդություն չի ստացել, չի քննարկվել և չի բավարարվել: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում նշել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժը:
Արմինֆո. Հայայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարությունը:
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից:
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանված երեք հայ զինվորների ընտանիքներին:
Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք: Այդ մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
Արմինֆո. Քրեակատարողական ծառայության նոր ղեկավար է նշանակվել Ամբակում Գրիգորյանը: Որոշումը, ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է դեկտեմբերի 18-ին: