Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել: Այդ մասին որոշում է ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 22 – ին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Արմինֆո. Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Արմինֆո.Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերով զբաղվելու են սահմանապահ զորքերը։ Այս մասին ապրիլի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախօրեին կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են սահմանների սահմանազատման հիմնական սկզբունքները։ Այդ մասին ապրիլի 20-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Փաստորեն, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ, և այդ փաստը պետք է գնահատել։ Այդ մասին ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։