Արմինֆո. Հուլիսի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները: Ցուցարարների ներկայացուցիչներին առաջարկվել է հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, սակայն այդ առաջարկը մերժվել է։
Արմինֆո. Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Այդ մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Լուծված է այն դիմորդների հարցը, ովքեր չեն ընդունվել բուհեր ՝ չնայած բարձր գնահատականներին։ Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Արմինֆո. Եվրամիության, Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակներում առաջիկա օրերին Գերմանիայի միջազգային որոնողափրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կուղարկի մի խումբ բուժաշխատողների:
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Արմինֆո. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այդ մասին հաղորդում է DataLex դատական տեղեկատվական համակարգը։
Արմինֆո. Երեխայի խնամքի և օգնության ճգնաժամային կենտրոնում (Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության նախկին գիշերօթիկ հաստատություն) գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր:
Արմինֆո.Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։
Արմինֆո. 2020 թվականի ամռանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին կիբեռհանցագործությունների աճ է նկատվում: Այս մասին հուլիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։
Արմինֆո. Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: