Արմինֆո. Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում:
Արմինֆո.Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին ՝ Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել: Ինչպես Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Գոռ Գեւորգյանը, համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 27-ին:
Արմինֆո. «Արմմոնո» թատերական փառատոնը անցնում է առցանց ձեւաչափի' COVID-19-ի պատճառով: Ինչպես մամուլի ասուլիսում հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, «Արմմոնոն» մեկնարկում է օգոստոսի 1-ին: Այս տարի հանդիսատեսը կդիտի 21 ներկայացում, իսկ միջազգային ծրագիրը, որը բաղկացած է 7 ներկայացումից, կլինի օնլայն: Մարիաննա Մխիթարյանի հավաստմամբ, թատերական միջոցառման մասնակիցներ կլինեն Գորիսից, Կապանից, Աբովյանից, իսկ Վանաձորում կլինի երկու ներկայացում: Բեմադրությունները ընթանալու են բաց երկնքի տակ, և դրանց ներկա կլինեն միայն մի քանի հանդիսատես՝ "դերասան-հանդիսատես" կապը պահպանելու համար ։ Մյուսները կարող են վայելել թատերական ներկայացումները առցանց հեռարձակումների միջոցով։
Արմինֆո.Բուհ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների՝ հուլիսի 27-ի առավոտյան մեկնարկած բողոքի ակցիան ավարտվեց: Մինչդեռ բողոքի շարժման համակարգողները հայտնել են, որ մտադիր են իրենց պայքարը շարունակել ամենօրյա ձեւաչափով:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար»