Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին, որն այս տարի կազմակերպվել է Գյումրիում:
Արմինֆո. Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:
Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի ավելի քան 100 աշխատող մասնակցեց հանրապետական շաբաթօրյակին: Նրանք մաքրեցին ձեռնարկության ներսում գտնվող արդյունաբերական և կանաչ գոտիները, ինչպես նաև մերձգործարանային պուրակը չոր ճյուղերից, անցած տարվա տերևներից, կենցաղային և շինարարական թափոններից:
Արմինֆո. Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Արմինֆո.Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արմինֆո. Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհանննիսյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում մեկնաբանել է ՀՀ ԶՈւ Մեղրիի գնդում խռովության մասին ԶԼՄ-ների հաղորդումները:
Արմինֆո. Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։
Արմինֆո.Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ:
Արմինֆո. Մարտի 22-ին Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: