Արմինֆո. Մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը Սևանա լճից կթույլատրվի 200 տոննա սիգի որսը: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը ։
Արմինֆո.Սեւանա լճի ծաղկումը կապտականաչ ջրիմուռների պատճառով բացասաբար է անդրադառնում խեցգետնի պաշարների վրա ։ Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը ։
Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ստեղծել «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ։ Համապատասխան նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման համար:
Արմինֆո.Հուլիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում:
Արմինֆո. Այս պահին արդեն ստացվել է քոլեջներ եւ ուսումնարաններ ընդունվելու շուրջ 8 հազար հայտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Արմինֆո. Հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան: Ինչպես և նախօրեին, դրան մասնակցել են նաև նրանց ծնողները ։