Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռևս քրեական գործ չի հարուցել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված մեղադրանքների վերաբերյալ, որոնք հրապարակվել են նրա բաց նամակում:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում: