Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 11-ին հաստատել է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը ՝ ըստ գերատեսչական պատկանելության:
Արմինֆո. Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 10-ին:
Արմինֆո.Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, ընդունվել է Կուսակցության 2024 թվականի բյուջեն։
Արմինֆո. Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 144 մլն դրամ: 2023 թվականին ցուցանիշն աճել է 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479%-ով՝ հասնելով 10 մլրդ 288 մլն դրամի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:
Արմինֆո. Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: