Արմինֆո. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, ըստ նախնական տվյալների, 2016-2018 թվականներին,
Արմինֆո. Ներկայումս Ադրբեջանը ձգտում է չսրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ այն հաշվարկով, որ հայ հասարակությունը վերջին քաղաքական գործընթացների լույսի ներքո շարունակելու է շերտավորվել, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի ռազմական ռևանշի համար։
Արմինֆո.Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառե պետական արգելոցին, «Արփի լիճե ու «Դիլիջանե ազգային պարկերին, «Զանգեզուրե կենսոլորտային համալիրին և «Արփաե /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման սկզբնական փուլում որոշակի օրակարգ չպետք է լինի։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 28-29-ը Ավստրիա պաշտոնական այցի շրջանակում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Արմինֆո.Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: