Արմինֆո. Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։
Արմինֆո. Ֆրանսիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ օգնության մասին։ Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում, օգնության չափը կկազմի 15 մլն եվրո:
Արմինֆո.ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»: Սույն թվականի մայիս ամսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջաններում և ավելի քան 80 երկրներում, տարածքներում և շրջաններում:
Արմինֆո. Բաքվում հրապարակվել է 32 հայերի անվանացուցակը, որոնց ազատ է արձակում Ադրբեջանը։ Ինչպես հաղորդել է Report.az-ը, խոսքը "2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հադրութի ուղղությամբ իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում ձերբակալված անձանց մասին է"։ Նրանք 26 հոգի են.
Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։ Ընկերությունները հիշեցնում են, որ նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված գումարը՝ 3.588.848 դրամ, կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։