Արմինֆո.Չեխիայում և Ղրղզստանում ՀՀ դեսպանություններին կից կնշանակվեն ռազմական կցորդներ: Որոշումն ընդունվել է հունվարի 25-ին կառավարության նիստում։
Արմինֆո.Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն:
Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։
Արմինֆո.ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով նիստը հետաձգվել է մինչև հունվարի 31-ը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները նախատեսում են Դալմայի այգիները վերածել քաղաքային մեծ զբոսայգու, հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվել է հունվարի 18-ին կառավարության նիստում։