Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արմինֆո. Հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն խստագույնս, օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:
Արմինֆո. Կանաչ ակտիվիստները խոստանում են շարունակել իրենց բողոքի ակցիաները Ամուլսարում:
Արմինֆո. Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Այս մասին տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները: