Արմինֆո. Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Արմինֆո. Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում, որն առնչվում է սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայասանտի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումներին։
Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստե ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց:
Արմինֆո. <Սանիթեք> ընկերության դեմ իրավական գործընթաց է սկսվել ։ Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ օպերատորն արդեն 6 օր աղբահանության աշխատանքներ չի իրականացնում ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայ փրկարարներին մասնագիտական տոնի՝ փրկարարի օրվա առթիվ: Սեպտեմբերի 4-ին ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի ԱԻՆ ստորաբաժանումներն աննախադեպ նվիրվածություն են ցուցաբերել հանրապետության տարածքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին:
Արմինֆո. Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել ռուս արմատական ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը քաղաքական հայացքների պատճառով հետապնդվում է Ռուսաստանում: Այս մասին ակտիվիստը գրել է Facebook-ի իր էջում ՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հայկական պետությանը այդ որոշման համար։