Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. իր պաշտոնավարման 9 ամիսներն ամփոփող զեկույց, որում տեղ են գտել մարդու իրավունքներին առնչվող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կանանց, փախստականների և ապաստան փնտրողների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, ինչպես նաև LGBTI անձանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Արմինֆո. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որպես հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հումանիտար փոխգործակցության քայլեր, առաջարկում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը:
Արմինֆո.ՀՀ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:
Արմինֆո. Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, ոչ մի բանակցություն չի կարող հարյուր տոկոսով արդյունավետ համարվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ԱԺ-ում ղարաբաղյան խնդրի շուրջ փակ քննարկումների արդյունքը։
Արմինֆո. <<Կանայք հանուն խաղաղության> նախաձեռնության իմաստն այն է, որ մենք դիմում ենք ոչ միայն ադրբեջանցի կանանց, այլ, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման ուղղությամբ>, - <Ամերիկայի Ձայն> -ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետի կինը ՝ Աննա Հակոբյանը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխող «Իմ քայլըե դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետեւողականությունը, որի հետեւանքով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ: Այդ մասին ասվում է <Ժառանգություն> կուսակցության հայտարարության մեջ: