Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութի դիտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ իշխանությունները գնում են ճիշտ ճանապարհով:
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Արմինֆո. Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի թողունակությունը 2024 թվականի վերջին, առնվազն, կկրկնապատկվի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը ՝ ներկայացնելով 2023 թվականին մեկնարկած սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները։
Արմինֆո.Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը՝ հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ՝ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով։
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։
Արմինֆո. ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: