Արմինֆո. Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։
Արմինֆո. Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
Արմինֆո. Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը:
Արմինֆո. Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ՝ 2019 թվականին իր սկզբնական ճանաչումից ի վեր առաջին անգամ՝ կարեւորելով Կոլումբիայի շրջանի բնակիչներին այդ հանցագործության մասին լուսավորելը:
Արմինֆո. Գերմանիայի հետ Հայաստանի ամուր գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, մեծ հեռանկարներ է բացում ապագայի համար: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքում՝ ուղղված Գերմանիայի նորանշանակ պաշտոնակից Յոհան Վադեֆուլին։
Արմինֆո. Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Շիրակի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ կնոջ հետ։
Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամին առնչվող իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ:
Արմինֆո.ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսը։ Այդ մասին մայիսի 6-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արմինֆո. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հրապարակած "Մարդկային զարգացման մասին զեկույց 2025" - ում Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: