Արմինֆո. «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:
Արմինֆո. Օգոստոսի 7-ին ցերեկը կսկսվի <Լիդիան Արմենիա> ընկերության վագոն-տնակների ապամոնտաժման գործընթացը:
Արմինֆո. Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ով հայտնի է <Ալրաղացի Լյով> մականունով, արտահանձնվել է Հայաստան:
Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:
Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավար Ռոբերտ Նազարյանի ձերբակալության վերաբերյալ։ ՀՔԾ հաղորդագրությունում ասվում է.
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է շահերի բախման առկայությունը "Միբս" ընկերության հետ պայմանագրեր կնքելիս:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, 2007թ. նոյեմբերի 20-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է վերջինիս։ Այնուհետև՝ կնոջ հետ հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ. դեկտեմբերի 11-ին, վերջինիս միջոցով նույն հողամասից 200ք/մ մակերեսով հողակտոր տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիսն ստացել է շուրջ 5.280.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։
«Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն», - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո. Ձերբակալվել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։