Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Արմինֆո. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը»:
Արմինֆո. Այսօր կառավարության իստում կայացված որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Արմինֆո. Այսօր առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է երեք գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում, որոնցում "պետականակործան պատուհաս" է անվանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հանդիպել է "եկեղեցակործան պատուհաս" Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: