Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Այդ մասին ասվում է <Ժառանգություն> կուսակցության հայտարարության մեջ:
Արմինֆո. Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին, հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: Սեպտեմբերի 11-ին այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: ՙՀատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով:
Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին հարցրեք՚, - գրել է փորձագետը:
Արմինֆո. Ֆինանսական դժվարությունների պատճառով "Սանիթեք" ընկերությունը, որը Երևանի սանմաքրման մենաշնորհային օպերատոր է, ի վիճակի չէ աշխատակիցներին վճարել օգոստոս ամսվա աշխատավարձը: Այդ մասին ասվում է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարությունում:
Արմինֆո. <Սանիթեք> ընկերության աշխատակիցները սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Աշխատողները բողոքում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել <Սանիթեք> -ի՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողացել օգոստոս ամսվա աշխատավարձը վճարել մոտ 600 մարդու։