Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմանը: Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՙԻմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի հայտարարությունը, որը կողմ է արտահայտվել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտության օգտին։
Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Արմինֆո.«Ժառանգությունե կուսակցությունը կառավարությունից պահանջում է ներկայացնել նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք:
Արմինֆո. Ապրիլի 15-ի առավոտյան ձերբակալված SutNikol նախաձեռնության ակտիվիստներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և այլոք ազատ են արձակվել։
Արմինֆո. 2019-ի առաջին եռամսյակում Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած Հայաստանի քաղաքացիների թիվը 2018-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3 անգամ, իսկ 2017-ի համեմատ՝ 4 անգամ:
Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգում արած այն հայտարարությանը, թե հայկական կողմն Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից ։
Արմինֆո. Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: