Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը:
Արմինֆո.Ուկրաինայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն ՝ նվիրված հայազգի ականավոր ուկրաինացի ռեժիսոր, սցենարիստ, կոլաժիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը: Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը։
Արմինֆո. Նոյեմբերի վերջին Հայաստան էր այցելել Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը, որը գլխավորում էր կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Մալիցկին: Նրա խոսքով ՝ Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը մեր երկիր է ժամանել նման լայն և ներկայացուցչական կազմով: Ինքը ՝ Մալիցկին, իր գլխավորած պատվիրակությանը բնորոշել է որպես Creme de la Creme, քանի որ վերջինս ներկայացված է պատմական, սոցիալական, քաղաքագիտական , լեզվաբանական, բանասիրական ուղղվածության գիտնականների, պրոֆեսորների, դոկտորների կողմից:
Արմինֆո. Քննարկվում են Ռուսաստանից Հայաստան չառաքված սպառազինությանն առնչվող իրավիճակի լուծման մեխանիզմները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական և Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
Արմինֆո. Պետությունը մասնակի կամ ամբողջությամբ կծածկի արցախցի ուսանողների 2023-2024թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը: Այդ մասին հայղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով կառավարության որոշումը: