Արմինֆո. Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:
Արմինֆո. Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։
Արմինֆո. Դեկտեմբերի 26-30-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, որը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Արմինֆո. Վերջին ամիսներին Հայաստանում ֆինանսական զեղծարարությունների ակտիվացմանը զուգահեռ ի հայտ են եկել և սոցիալական ցանցերով ակտիվորեն գովազդվում են տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք խոստանում են բարձր եկամուտ ներդրումների համար և, որպես կանոն, հավաքելով գումարը՝ անհետանում: