Արմինֆո.Հայաստանը պետք է վերանայի անվտանգության մասին ռազմավարական պատկերացումները: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթում:
Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:
Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձանց տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է մեկ տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման: Այդ մասին հունվարի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
Արմինֆո. Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը:
Արմինֆո.Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան, որոնց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ-ը:
Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հաստատել է Զինված ուժերի կարիքների համար կատարվող գնումների վերաբերյալ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը: