Արմինֆո.Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկում են խնդրի լուծման կարգը։ Այդ մասին փետրվարի 28-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները հետևողականորեն, քայլ առ քայլ երկիրը տանում են դեպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Արմինֆո. Արևմուտքը Հայաստանի հաշվին փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը։ Այդ մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Արմինֆո. Պետք չէ երկրի զինված ուժերում ատեստավորման գործընթացը կապել աշխատավարձի չափի հետ: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում երկրի զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին"օրենքներում փոփոխությունները։
Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: