Արմինֆո. Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները:
Արմինֆո.Կառավարության փետրվարի 1-ի նիստում գործադիրն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշում, որով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կատարված խուզարկություններից հետո Քննչական կոմիտեն հաղորդել է 7 անձի ձերբակալման մասին:
Արմինֆո.Ռուսական սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը լուծված են: Այդ մասին հայտարարե լէ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունվարի 31-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արմինֆո. Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Արմինֆո. Երեւանը Բաքվին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար կտեւի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Բանակի օրվա 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: