Արմինֆո. Անցյալ տարվանից առաջին անգամ Հայաստանում գրանցվել է այն անձանց թվի աճ, ովքեր սկսել են զբաղվել գիտական գործունեությամբ: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ խորհրդային շրջանից հետո մեր երկրում գիտնականների թիվը սրընթաց նվազել է։ Սակայն անցած տարվա արդյունքներով, նախարարի հավաստմամբ, արդեն դրական դինամիկա է նկատվում։ Մասնավորապես, 2022 թվականին գրանցվել է մոտ 300 նոր գիտնական։
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի մոտ առավոտից ընթանում էր "Մայր Հայաստան" կուսակցության նախաձեռնած բողոքի ակցիան: Վերջիններս դեմ էին Երևանում "կարմիր գծերի" վրա կայանելու սակագների բարձրացման մասին օրենքի նախագծին։
Արմինֆո. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը՝ կապված «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը կսեցնելու որոշման հետ։
Արմինֆո. Երևանի կանաչապատման ոլորտում ամենամեծ ձեռքբերումը կենսունակությունը կորցրած ծառերը հասուն դեկորատիվ և իրենց ֆունկցիոնալությամբ արժեքավոր ծառերով փոխարինելու ծրագիրն է: Այդ մասին դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն" ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Արմինֆո. Ամեն դեպքում, Շուշիի գորգերի թանգարանը մասնավոր թանգարան է, և, որպես պետություն, մենք չենք կարող մասնավոր թանգարան բացել, բայց բաց ենք համագործակցության համար։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը՝ պատասխանելով Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի ՝ գորգերի ցուցադրության համար առանձին շենք, թանգարան ունենալու անհրաժեշտության մասին հայտարարության վերաբերյալ հարցին ։
Արմինֆո. Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը և պարգևելով ուրախ ժամանց։
Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Արմինֆո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ կոնկրետ քաղաքական գնահատականներ տրվեն։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արմինֆո. Երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված «Ռուս-հայկական առողջապահական 8-րդ համաժողովն» այս տարի անցկացվել է Մոսկվայի «Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում»` նվիրված վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական բուժման արդի հարցերին:
Արմինֆո. ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է շարունակել աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ հումանիտար զարգացման ծրագրերի շրջանակներում: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում, որում ամփոփված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիցիսի Հայաստան այցի արդյունքները: