Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Համապատասխան կոչը նա հնչեցրել Է Le Figaro-ի հետ հարցազրույցում։
Արմինֆո.Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել, հաղորդել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպության մեջ կարող են մտնել նոր երկրներ:
Արմինֆո. Բրյուսել այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերի հետ կմիանա Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը իրազեկում է, որ ապրիլի 5-ից կգործի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բոնուսների 30% համակարգը:
Արմինֆո. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի "Կրոկուս Սիթի Հոլ" առևտրի և զվարճանքի կենտրոնում դաժան ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ։
Արմինֆո. Հայաստանի այսօրվա իրավիճակը համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին, կարծում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը
Արմինֆո. Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի առաջիկա հանդիպումման առնչությամբ, կարծելով, որ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ծրագրում են ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին:
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության հետ կապված գործընթացներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) թվիթերյան (X) էջում:
Արմինֆո. Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, և ԵՄ-ը շահագրգռված է աջակցել նրա այդ շրջադարձին։ Այդ մասին ասվում է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում՝ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում, որը հրապարակվել է Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած "Հայաստանի բարեկամների ցանց" բարձր մակարդակի խմբի կողմից: