Արմինֆո.Արցախի 32 հասարակական կազմակերպություններ Հայաստանում ձևավորել են նախաձեռնություն ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց կարիքների պաշտպանությանը: Այդ մասին մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն, Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության միության նախագահ Արտակ Բեգլարյանը։
Արմինֆո.ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո.44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է պաշտպանել Հայաստանի սահմանները: Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակության հետ:
Արմինֆո. Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության: Այդ մասին ասվում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունում:
Արմինֆո.Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար` նրանցից գումար չի գանձնվելու:
Այդ մասին մարտի 4-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արմինֆո. ՀԱՊԿ-ում մնալուց հրաժարվելը և ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Հայաստանի համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է հստակ որոշում կայացնի՝ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, թե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։